Գորիս / Հայաստան
281

Սյունիքի և Վայոց ձորի մարզերում կազմակերպվել են պարեկային ծառայության իրազեկման արշավներ


Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի դիմորդների համար կազմակերպվել են հանրային իրազեկման արշավներ: Իրազեկման միջոցառումներն իրականացվել են Գորիսում և Եղեգնաձորում: Քաղաքացիներին ներկայացվել են պարեկային ծառայության առանձնահատկությունները:

Մերինա Սարգսյան (Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի ավագ պարեկ, ոստիկանության մայոր) - Նաև ցույց ենք տալիս ծառայողական մեքենաների հագեցվածությունը, սպառազինությունը: Կուզեի` շատ կանայք ներգրավվեին, նրանց թվի ավելացումը կբերի դրական տեղաշարժի:

Եղեգնաձորում տեղի ունեցած պարեկային ծառայության ընդունելության հանրային իրազեկմանը մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը:
Տեղում իրազեկման աշխատանքներ էին իրականացնում ոստիկանության կրթահամալիրի ծառայողները, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները և պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման ծառայողները։

Դավիթ Համբարյան (ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ) - Իրազեկվածության արշավն ամենակարևորն է, որ իմանան` կա հնարավորություն հիանալի ծառայության, ծառայել հայրենիքին, ունենալ կարիերայի հնարավորություն:

Գորիսում հանրային իրազեկման միջոցառմանը մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները քաղաքացիներին ներկայացրել են պարեկային ծառայության առանձնահատկություններն ու ծառայությունում կանանց դերի կարևորությունը։

Արփինե Սարգսյան (ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ) - Քաղաքացիներին հետաքրքրում են ճանապարհային երթևեկության կարգավորման, առանց տեխնիկական զննության և ապահովագրության ավտոմեքենաների հայտնաբերման, անհատական սպառազինության և մեքենաների հագեցվածության հարցերը: Դիմորդները տեղեկացան նաև ծառայության ընթացքում հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակով պարեկային ծառայողի իրավունքների, պարտականությունների մասին:

Արշակ Ավագյան (ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կադրերի բաժնի պետի տեղակալ) - Ամբողջական փաստաթղթեր ներկայացրած քաղաքացիներից ընդունվել են դիմումներ, բժշկական ուղեգրեր:

Մինչև հունվարի 27-ը դիմորդները կարող են փաստաթղթերը ներկայացնել Ոստիկանության կրթահամալիր։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր