Գորիս
212

Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվեց. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ


Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվեց. դատավոր Գնել Գասպարյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Առուշանյանի պաշտպան  Էրիկ Ալեքսանյանը:

«Որոշման հրապարակման օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։



Արդարությունը պետք է հաղթի»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։ Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:

Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր