Գորիս / Տաթև
7 197

Ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են Nissan XTrail-ն ու Volkswagen Caddy-ն. ֆոտոշարք


Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Գորիս-Տաթև ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են Nissan XTrail ավտոմեքենան և Volkswagen Caddy մակնիշի բեռնատարը։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։


Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթի իրականացման ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։


Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։





Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

Նյութի աղբյուր ` shamshyan.com

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր