Գորիս
532

Հրդեհ Գորիսում



ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ Գորիսի կիսակառույց շինությունում հրդեհ է բռնկվել։


«Նոյեմբերի 23-ին, ժամը 14:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Մակիչի փողոցում գտնվող կիսակառույց շինության ներսում այրվում է կուտակած անասնակեր»,-նշվում էհաղորդագրությունում։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 15:46-ին: Այրվել է մոտ 30 հակ անասնակեր։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր