Գորիս
189

Հիմնովին կնորոգվի մայրուղուց դեպի Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն տանող ճանապարհը


ՖՀՍԿ-ի տնօրեն պարոն Արտակ Ասոյանի և Սյունիքի մարզի մարզպետ պարոն Ռոբերտ Ղուկասյանի համատեղ ջանքերի շնորհիվ հիմնովին կնորոգվի մայրուղուց դեպի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն տանող ճանապարհը։ Սրտանոթային խնդիրներով հիվանդների համար անբարեկարգ ճանապարհը լուրջ խոչընդոտ է, և առողջական մեծ ռիսկեր է պարունակում։ 
Նկատենք, որ ՖՀՍԿ-ն մասնագիտացված բժշկական օգնություն ցույց տվող միակ կենտրոնն է մարզում սրտանոթային հիվանդությունների, մասնավորապես՝ սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում։ 
Այժմ ընթանում են նախագծային աշխատանքները, առաջիկա օրերին կսկսվեն ճանապարհի բարեկարգման աշխատանքները։ 
Ի դեմս Սյունիքի մարզպետ պարոն Ռոբերտ Ղուկասյանի՝ շնորհակալություն ենք հայտնում Սյունիքի մարզպետարանին կենտրոնի գերխնդրի լուծման հարցում անգնահատելի աջակցության համար, ինչը կենտրոնի հիմնադրման օրվանից բազմիցս ներկայացվել է կառավարության համապատասխան մարմիններին, բայց երբեք ընթացք չի ստացել։
Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն
ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր