Գորիսի համայնքապետարանն արձագանքել է համայնքի ջրամատակարարման խնդիրներին: Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, որում նշվում է, որ եթե «Վեոլիա ջուր» ընկերությունը շարունակի չկատարել իր պարտավորությունները, համայնքապետարանը հանդես կգա առավել կոշտ դիրքորոշմամբ:
««Վեոլիա ջուր» ընկերությունը գրեթե ամեն օր՝ առանց զգուշացման, կատարում է ջրանջատումներ. ամառվա այս շոգ օրերին ջրանջատումների պատճառով՝ Գորիսի համայնքապետարան բազմաթիվ քաղաքացիներ են դիմում՝ հայտնելով իրենց դժգոհությունները: Ընկերությունում հեռախոսազանգարին չեն պատասխանում, որևէ կերպ քաղաքացիներին սպառիչ պատասխան չի տրվում: Թեև Գորիսի համայնքապետարանը չունի որևէ իրավասություն ընկերության գործունեությունը վերահսկելու համար, սակայն, բազմաթիվ բնակիչների դժգոհությունները հաշվի առնելով, հորդորում ենք հետևողական լինել խնդրի լուծման հարցում, հակառակ դեպքում՝ համայնքապետարանը հանդես կգա առավել կոշտ դիրքորոշմամբ»,-նված է հայտարարության մեջ:













