Գորիս
1 462

Գորիս քաղաքում հասարակական տրանսպորտը թանկացել է 50 դրամով


Երկու օր է Լաստ Լրատվականը զանգեր և նամակներ է ստանում, որ Գորիսում քաղաքային տրանսպորտը թանկացել է 50 դրամով։ Նախկին 50 դրամի փոխարեն երթևեկողներն այժմ վճարում են 100 դրամ։
«Թանկացման պատճառները մի քանիսն են,-հեռախոսազրույցի ընթացքում մեկնաբանեց Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ -Առաջինը վառելիքի ռեկորդային գներն են։ Մենք մինչև հիմա փորձել ենք պահել բալանսը, որ մեր բնակիչների բյուջեի վրա չազդի և չենք թանկացրել։ Հիմա մենք մրցույթ ենք հայտարարել և ոչ մի ընկերություն չի համաձայնել ապահովել նման գնով սպասարկումը։ Ստիպված գինը բարձրացվել է, որ մրցույթին մասնակցեն համապատասխան ընկերությունները»։
«Լաստ» ՍՊԸ գործադիր տնօրեն Սմբատ Արզումանյանը, որը սպասարկում է Գորիսի թիվ 1, թիվ 2 և Գորիս-Քարահունջ երթուղիները, հաստատեց․
«Այո, մենք ենք դիմել, քանի որ 50 դրամով չէինք կարողանում լուծել անգամ վառելիքի խնդիրը։ Համեմատության կարգով ասեմ, որ անցած անգամ, երբ շահել ենք տենդերը, վառելիքի գինը 270 դրամ է եղել, որն այժմ 640 դրամ է։ Գումարեք դրան որ բոլոր պահեստամասերը նույնպես թանկացել են, գումարած աշխատավարձերը և սպասարկման ծախսերը։ Մի խոսքով իրոք անհնարին էր նման գումարով աշխատելը։ Մի բան էլ ավելացնեմ վերջին 7 տարվա ընթացքում, բացի Գորիսից, Հայաստանում չի եղել որևէ քաղաք, որ 50 դրամով սպասարկեն տրանսպորտային միջոցները»։
Վերջին մի քանի ամսվա ընթացքում տեսանելի թանկացումները խնդիրների առջև են կանգնեցրել շատերին։ «Թեև թվում է, որ 50 դրամը եղանակ չի փոխում, սակայն հաշվեք ամեն օր գնալ-գալու համար 100 դրամի ավելացումը միայն տրանսպորտի մեջ, բավականին նկատելի է իմ ծախսերում,- ավելացրեց բնակիչը»։


Աղբյուրը՝ Լաստ լրատվական

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր