Գորիս / Սիսիան
253

Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով արգելափակված 50 բեռնատար է դուրս բերվել


Մարտի 14-ին՝ ժամը 17։26-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Գորայք ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել։

Ժամը 21:37-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 բեռնատար ավտոմեքենա։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր