Գորիս
434

Եղևնիների սպանդ Գորիսի անտառտնտեսությունում


Գորիսից ահազանգում են, որ արդեն մի քանի օր է` անտառտնտեսության աշխատակիցները մասսայական ծառահատումներ են իրականացնում` կանաչ եղեւնիների սպանդ է իրականացվում՝ 100-ից ավելի հսկայական ծառ են հատել։ Մենք կապ հաստատեցինք Գորիսի անտառային տնտեսության պետ, ՔՊ-ական Վիտալի Դալունցի հետ, որը փոխանցեց, թե եղեւնիները խանգարում են բարձր վոլտի հոսանքալարերին, որոնք անցնում են անտառի միջով, ծառահատումները դրանով են պայմանավորված․


«Էտի լրիվ օրինական, հոսանքի 35 հազար վոլտի տակերն ա կտրվում, ծառերը կպած են հոսանքին, էտի հենց հնենց չի արվում, լրիվ օրինական ա, 35 հազարի ու 10 հազարի»,- ասաց անտառապետը։ 

Հարցրինք՝ քանի՞ մետր կամ գուցե կիլոմետր անտառահատման մասին է խոսքը։ «Ինչքան տարածք կա, կտրում ենք, ինչքան հոսանքի գծերը գնում ա, կտրելու ենք»,- ասաց Դալունցը՝ համառորեն թիվ չնշելով, դիտարկմանը՝ խոսքը կիլոմետրերի՞ մասին է, արձագանքեց․ «Կիլոմետր ա, ասենք` կա, որ համայնքի տարածքով է գնում, համայնքն է անելու, որը անտառինն ա, անտառն է անում»։ Իսկ ինչո՞ւ են բնից կտրում եղեւնիները, այլ ոչ թե կարճացնում։

«Վերեւներից կտրում ենք, մի տարվա, երկու տարվա մեջ նորից հասնում է վերեւ»,- շշմեցուցիչ պատասխան տվեց անտառապետը։ Փաստորեն, խնդիրն ամեն տարի լուծելու փոխարեն Գորիսի անտառային տնտեսությունը նախընտրում է ծառերի ջարդ կազմակերպել, այն դեպքում, երբ շարքային քաղաքացին եթե մի ճյուղ կտրեր անտառից, նրան դատ ու դատաստանով կպատժեին։ 

Մասնագետները մեզ ասացին, որ մեկ մետրի վրա առնվազն չորս եղեւնի է տնկված։

Ի դեպ, Դալունցին է պատկանում «Ձորակ» ռեստորանը, որն աչքի է ընկնում փայտային ինտերիերով: Հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ է ռեստորանի ինտերիերի համար են այդ ծառերը հատվում: «Ով նման բան է ասում, գլուխը պատին է տվել»,- եղավ անտառապետի արձագանքը։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ hraparak.am

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր