Գորիս
389

Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել


Ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները ապրիլի 29-ին, ժամը 22-ի սահմաններում, Որոտան գյուղի ոստիկանական անշարժ անցակետում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Խոտ գյուղի 40-ամյա բնակչի փայտանյութով բեռնված ՈՒԱԶ մակնիշի մեքենան: Վարորդը հայտնաբերված փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել:
{banner_header1}

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ըստ աղբյուրի՝ նշանակվել է մասնագիտական ստուգում: Հանգամանքները պարզվում են:


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր