Գորիս
103

Ստեփանակերտ-Գորիս միջպետական ավտոճանապարհին բարեկարգման աշխատանքներ են իրականացվում


Ստեփանակերտ-Գորիս միջպետական ավտոճանապարհին իրականացվում են բարեկարգման աշխատանքներ։

 Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։

Ըստ աղբյուրի` Ստեփանակերտ - Բերձոր - Աղավնո միջպետական մայրուղու տարբեր հատվածներում կատարվում են բարեկարգման աշխատանքներ։ Ճանապարհաշինական աշխատանքներն այժմ շարունակվում են ավտոճանապարհի առանձին հատվածներում՝ իրականացվելով ասֆալտբետոնե ծածկույթի քայքայված և վնասված տեղամասերի հեռացման և նորոգման աշխատանքներ։ Գործընթացն իրականացվում է «Կապավոր» ՍՊ ընկերության կողմից։


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր