Գորիս
2 170

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Nissan Tiida-ն մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:   

Ժամը 11:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 46-ամյա Մ.Մ.-ն, իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գորիս ավտոճանապարհի 228 կմ հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:   

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ.Մ.-ն, իսկ ժամեր անց նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 72-ամյա Պ.Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:   

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:  


 Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ս. Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  





 Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նյութի աղբյուր՝ © shamshyan.com  

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր