Գորիս
2 282

Իրավապահները մտել են Գորիսի դատախազի աներձագի տուն. ինչ է կատարվում


ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` այս պահին իրավապահները խուզարկում են Գորիսի դատախազ Գրիգոր Մինասյանի աներձագի բնակարանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները վերջինիս բնակարանը խուզարկում են Սիսիանում կաբելների գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Ի դեպ, դատախազ Մինասյանի աներձագ Արա Միրզոյանը նախկինում աշխատել է ոստիկանության Գորիսի բաժնում որպես օպերլիազոր:

Ավելի ուշ այլ մանրամասներ եւս կներկայացնենք:

Քնար Մանուկյան
ArmLur.am

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր