Գորիս
144

Արցախից տեղահանված երեք ընտանիք բնակարանամուտ է նշել Գորիս համայնքում


Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան վարչական շրջանում երեկ բնակարանամուտ են նշել վեց ընտանիք։
Հիշեցնենք, որ Որոտանում բնակարանների կառուցման նախագիծը մեկնարկել էր 44-օրյա պատերազմից հետո։ Շինարարությունն իրականացվել է Գորիսի համայնքապետարանի միջոցներով։
«Շատ կարևոր է, որ սահմանային բնակավայրերի ամրացման համար նման ծրագրեր իրականացվեն։ Համայնքի միջոցներով է արվել ծրագիրը՝ վեց ընտանիքների համար է բնակարանը նախատեսված։ Վեց ընտանիքներից երեքը Արցախից տեղահանված ընտանիքներ են: Ծրագիրը վերաբնակեցման միտում ունի, որպեսզի Որոտանում նաև ընտանիքներ վերաբնակեցվեն»,-ArmDaily.am-ին ասաց Գորիսի ավագանու անդամ Իրինա Յոլյանը։
Բնակարանամուտին ներկա էին նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը,Մեղրիի և Սիսիանի նախկին համայնքապետեր, իսկ այժմ ԱԺ պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը։ Բնակարանների բանալիները նոր սեփականատերերին հանձնել են սյունեցի նախկին ու ներկա համայնքապետերը։
Հեղինակ՝ Հայկա Ալոյան
Աղբյուրը՝ armdaily.am
ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր