Վերջին լուրեր:
Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները սեպտեմբերի 17-ի շրջիկ ծառայության ընթացքում գիշերվա ժամը 2-ի սահմաններում Շինուհայր-Հալիձոր ճանապարհահատվածում, ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի մեքենան, որի թափքում հայտնաբերվել է մոտ 3 խմ բոխի տեսակի փայտանյութ: Որոտան գյուղի բնակիչ 31-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին ծառերն ապօրինի հատել է Սյունիքի մարզի Չայզամի կոչվող տարածքից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կապանի քննչական բաժին: Подробнее: https://shabat.am/am/article/332345/Gorisum-aporini-tsarahatman-depq-e













