Գորիս
2 454

Մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Գորիսում. պարզվել է վիրավորի և մասնակիցների ինքնությունը


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ պարզվել են փետրվարի 2-ին Գորիս քաղաքի՝ ժողովրդին հայտնի սրտաբանականի խաչմերուկում ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը, որի ժամանակ հնչել էին կրակոցներ։

Պարզվել է, որ դեպքը տեղի ունեցել Գորիս քաղաքի Երևանյան խճուղում՝ դեպի Հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոն տանող ճանապարհի հատման խաչմերուկում։

Վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակցել են Սյունիքի մարզի բնակիչներ 39-ամյա Մհեր Մուսայելյանը, ով եղել է BMW մակնիշի ավտոմեքենայով, որի ժամանակ վերջինս կրակոցներ է արձակել 49-ամյա Նիկոլայ Աբրահամյանի կողմից վարած ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ պահին ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով Ն. Աբրահամյանի ուղղությամբ երթևեկող նրա եղբայրը՝ 41-ամյա Ալիկ Աբրահամյանը, մոտեցել է նրանց և փորձել է միջամտել, որի ժամանակ Մ. Մուսայելյանը կրակոցներ է արձակել նաև նրա ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վերջինս  «ձախ ազդրոսկրի միջին ստորին երրորդականի հրազենային, գնդակային կույր վիրավորում, ձախ ազդրոսկրի դիաֆիզի ստորին երրորդականի բեկորային կոտրվածք, ոսկրային ֆրագմենտների տեղաշարժում, ազդրոսկրի ստորին երրոդական մակարդակի փափուկ հյուսվածքներում մետաղական օտար մարմին» վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում քննչական խումբը հայտնաբերել է 2 հատ 9 մմ մարտական և 3 հատ 9 մմ գազային ատրճանակներից կրակված փամփուշտներ։

Գորիսի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչի կողմից հայտնաբերվել և քննիչին է ներկայացվել պոլիէթիլենային պարկի մեջ եղած ինքնաձիգ և մոտ 30 հատ մարտական փամփուշտ։

Կայքի տեղեկություններով՝ այդ ավտոմատը Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Աբրահամյանը վիճաբանության ժամանակ խլել է Մ. Մուսայելյանի ձեռքից և ամեն պահի հնարավոր է՝ Մ. Աբրահամյանը դառնար զոհ։

Իսկ հանցագործության գործիք դանակը միջադեպի ժամանակ Մ. Մուսայելյանի ձեռքից խլել է Գորիս բժշկական կենտրոնի շտապօգնության վարորդ 44-ամյա Արա Աբրահամյանը և այն թողել է իր կողմից շահագործվող ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայում։ Նշված ավտոմեքենան նույնպես տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Մ. Մուսայելյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ փետրվարի 2-ին կրակոցներ էին հնչել Սյունիքի մարզում:

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել էին կրակված պարկուճներ, արնանման հետքեր, BMW մակնիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կային կրակոցի հետքեր։

Ոստկիանները պարզել էիմ, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով 1 հոգի տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։


Նշված կենտրոնի մոտ պարեկները հայտնաբերել էին մեկ այլ ավտոմեքենա, որի վրա նույնպես կայի կրակոցի հետքեր։

Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Դեպքի վայրում ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը հայտնաբերել էր ինքնաձիգ՝ 2 փամփշտատուփով։ Պարզվել էր, որ փամփշտատուփերում կա մոտ 33 փամփուշտ։ 

Քննիչի հանձնարարականով BMW-ն տեղափոխվել էր ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր