Սյունիք
3 967

Սյունիքի մարզում ՍՊԸ տնօրենը BMW-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Այսօր՝ հունիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Վիրաբ Ա.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Սյունիքի մարզի բնակիչ 15-ամյա Գագիկ Ե.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Սիսիանում գործող ՍՊԸ-ներից մեկում, որպես տնօրեն: 


Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

© Նյութի աղբյուր` Shamshyan.com

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր