Սյունիք / Կապան
1 879

«Սյունիք» ՖԱ գլխավոր մարզիչը հրաժարականի դիմում է ներկայացրել


Հայտնում ենք, որ «Սյունիք» ՖԱ գլխավոր մարզիչ Տիգրան Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից։ Այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Գեւորգյանի հետ ակումբը լքել են նաեւ մարզիչներ Նորայր Թամրազյանը եւ Տիգրան Ղազարյանը։

«Նախորդ մրցաշրջանում Գեւորգյանի գլխավորությամբ «Սյունիք» ՖԱ-ն Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը։ Ակումբը շնորհակալություն է հայտնում մարզիչներին կատարած աշխատանքի, նվիրվածության եւ պրոֆեսիոնալիզմի համար ու մաղթում լավագույնը»,-ասված է հաղորդագրությունում։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր