Սյունիք / Սիսիան
1 221

Սյունիքում խափանված բեռնատարը ճանապարհը միակողմանի փակել է


Մայիսի 16-ին, ժամը 16:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի մոտակայքում՝ կամրջի վերջնամասում, բեռնատար ավտոմեքենան խափանվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

NEWS.am-ը ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից տեղեկացավ, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Սիսիան-Երեւան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ս․) խափանվել է, ինչի հետեւանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի։

Փրկարարները բեռնատարը քարշակման միջոցով (մոտ 150 մետր) դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի գոտուց։

Ավտոճանապարհը երկկողմանի երթեւեկելի է։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր