Սյունիք / Տեղ
750

Մանրամասներ հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանի առողջական վիճակից. armtimes.com


«Հայկական ժամանակ»-ի  տեղեկություններով՝ երեկ վիրավորում ստացած Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանի կյանքին վտանգ չի սպառնում, նրա վիճակը կայուն է:

Հիշեցնենք՝ Գյոզալյանը վիրավորում էր ստացել Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգության ժամանակ:


Նա հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը ստանձնել է մի քանի ամիս առաջ՝  ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ փետրվարի 1-ի հրամանագրով: Մինչ այդ զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր