Սյունիք / Գորիս
3 753

Սյունիքում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը. Շինությունը չի ունեցել սանհանգույց, լվացարաններ


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Գոհար Գասպարյան Ա/Ձ-ին պատկանող հրուշակեղենի արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Սյունիքի  մարզ, ք. Գորիս): Այս մասին SYUNIK.INFO-ն տեղեկանում է ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝

- արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը արվել է առանց հաշվի առնելու հոսքայնությունը՝ չբացառելով   պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական խաչաձև աղտոտումը,  կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումը, կեղտի կուտակումները և բորբոսի առաջացումը,

 - արտադրական շինությունը ապահովված չի եղել սանհանգույցով, լվացարաններով, 

- հատակի և պատերի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,

- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,

- արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրում, լվացում, ախտահանում, միջատազերծում և կրծողների ոչնչացում չի իրականացվել,

- չեն օգտագործվել սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող համապատասխան տեխնոլոգիական սարքավորումներ և գույք։

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր