Սյունիք
644

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ!! Սյունիքի մարզում հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծվել․ օրական 15-20 հրդեհի դեպք է արձանագրվում մարզում


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ
-----------------------------------------------
Հարգելի՛ քաղաքացիներ
Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ չոր եղանակով, բարձր ջերմաստիճանով  և ուժեղ քամիներով պայմանավորված՝ Սյունիքի մարզում հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծվել․ օրական 15-20 հրդեհի դեպք է արձանագրվում մարզում։
Հաշվի առնելով, որ այսօր ու վաղը Սյունիքի որոշ հատվածներում  սպասվում են 25-30 մ/վրկ  արագությամբ քամիներ, որոնք ավելի են նպաստում հրդեհների տարածմանը՝ մարզի փրկարարները խնդրում ու կոչ են անում բնակչությանը՝ այս օրերին այգիներում և այլ բաց  տարածքներում կրակ չվառել, խուսափել հրդեհային վիճակներ ստեղծելուց, պահպանել զգուշավորություն։

Սյունիքի մարզպետարան
ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր