Սյունիք / Կապան
693

Սյունիքի մարզում չպետք է լինի մեկ մարդ, որը չի ներկայացել զինկոմիսարիատ. Ռոբերտ Ղուկասյան


Այսօր տեղի է ունեցել Սյունիքի մարզի զորահավաքային մարմնի ընդլայնված նիստը, որը վարել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։   
Նիստին մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, համայնքների ղեկավարներ, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման, մարզի ուժային կառույցների  ղեկավարներ։
Քննարկվել են  պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքներին վերաբերող հարցեր։
Այս առնչությամբ Ռոբերտ Ղուկասյանը նշել է․ «Հավաքներին մասնակցելը խիստ պարտադիր է, ու Սյունիքի մարզում չպետք է լինի մեկ մարդ, որը չի ներկայացել զինկոմիսարիատ։ Շատ կարևոր է, որ բոլորը  գիտակցեն՝ ավելի արժեքավոր  աշխատանք, քան հայրենիքի պաշտպանությունն է, չկա»։ 
Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration
ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր