Սյունիք
678

Արտակ Բուդաղյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից. հայտնի է նոր հրամանատարի անունը


ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով զինված ուժերում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքից: Հրամանագրերից մեկով Արտակ Բուդաղյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում է նշանակվել Արմեն Գյոզալյանը, որը մինչ այս զբաղեցնում էր հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի փոխհրամանատարի պաշտոնը (2021-ի սեպտեմբերից)։ 

Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանը այդ պաաշտոնին նշանակվել էր 2021թվականի օգոստոսին։ Նախագահի հրամանագրերով պաշտոնից ազատվել են նաև հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ Բագրատ Մաթևոսյանը, հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Սամվել Պողոսյանը։ 

Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ է նշանակվել Լևոն Կասյանը, իսկ հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ` Գագիկ Պողոսյանը։ 

Արտակ Բուդաղյան


Արմեն Գյոզալյան

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր