Սյունիք / Սիսիան
8 063

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Mitsubishi Grandis-ը, վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Սիսիանի հրշեջ-փրկարարները, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենեցել Սյունիքի մարզում։


Ժամը 09։30-ի սահմաններում Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են 36-ամյա Արթուր Պապյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի և 26-ամյա Մարտին Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց ավտոմեքենայից դուրս են բեիել օպերատիվորեն ժամանած Արակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Սիսիանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։


Բժիշկները վիրավորներին մինչև Սիսիանի բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։


Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։


Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։


Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։


Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Նյութի աղբյուր` shamshyan.com

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր