Սյունիք / Սիսիան
4 010

Մերկասառույցի պատճառով Սյունիքի մարզում կցորդիչով DAF-ը կախվել է ձորակի եզրից. ֆոտոշարք


Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ 


Ժամը 18։00-ի սահմաններում DAF մակնիշի կցորդիչով բեռնատարը ճանապարհի մերկասառույցի ու չմշակված լինելու պատճառով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մ2՝ 218 կմ հատվածում՝ Հարժիս գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մասամբ կախվել ձորակի եզրից։ 


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար,տուժածներ չկան։


Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։


Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ 


Քանի որ DAF-ը մյուս տրանսպորտային միջոցների համար ճանապարհը դարձրել է միակողմանի երթևեկելի, տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ ավագ տեսուչներ Գևորգ Արզումանյանը, Կառլեն Հայրումյանն ու Նարեկ Մանուչարյանը։ Վերջիններս հրշեջ-փրկարարների հետ ուժեղ ցրտի պայմաններում դժվարությամբ են կատարում իրենց աշխատանքը, քանի որ սառնամանիքն իր սև գործն է անում։ 


Արդեն մի քանի ժամ է, ճանապարհը սպասարկող ճանշինի աշխատակիցները չեն բարեհաճում ժամանել նշված վայր ու կատարեն պետության և ժողովրդի առջև ստանձնած իրենց պարտականությունները, իսկ դրա մեջ մտնում է՝ ժամանակին կատարել ձնամաքրման աշխատանքներ, մերկասառույց ճանապարհի մշակում՝ աղ ու ավազի միջոցով, ինչը չի կատարվել, որն էլ դարձել է վթարի պատճառ։ 


Երջանիկ պատահականություն է, որ վթարի հետևանքով տուժածներ չկան։ 


ՃՈ-ն պարզում է վարորդի ինքնությունը։ 




Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Նյութի աղբյուր` shamshyan.com

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր