Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեկտեմբերի 27-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
Ղեկավարվելով «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող բնակավայրի բնակչի՝ 27.12.2022թ. Սյունիքի մարզպետին ուղղված դիմումը `
ո ր ո շ ու մ ե մ.
1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N3 հավելվածի 01 բաժնի 08 խմբի 01 դասի 05 «Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի իրականացում, որի արդյունքում լուծում կտրվի բնակչության և համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրներին» ծրագրով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի համար նախատեսված ծախսերի «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով սահմանված ֆոնդից հատկացնել 6 300 000 (վեց միլիոն երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող բնակավայրի բնակչին՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Սյունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությանը՝ սահմանված կարգով ապահովել վերոնշյալ 300 000 (վեց միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի վճարումը՝ հավելվածում նշված քաղաքացուն:















