Սյունիք / Քաջարան / Հայաստան
844

ՀՀ կառավարության բաժնեմասը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում այսուհետ կկառավարի Պետական գույքի կառավարման կոմիտեն


ԶՊՄԿ-ի՝ ՀՀ Կառավարությանը պատկանող բաժնեմասը կառավարման կհանձնվի ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տարածած հաղորդագրության մեջ:


«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) տեղեկացնում է, որ այսուհետ չի կառավարելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ՀՀ կառավարության բաժնեմասը, որն ԱՆԻՖ-ի կառավարմանն էր հանձնվել 2022 թ. ՀՀ Կառավարության որոշմամբ։ ՀՀ Կառավարության նոր որոշմամբ՝ ԶՊՄԿ-ի ՀՀ Կառավարությանը պատկանող բաժնեմասը կառավարման կհանձնվի ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեին»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր