Սյունիք
1 463

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ Ford Transit-ը մխրճվել է KamAZ-ի հետնամասին ամրակցված զինտեխնիկայի մեջ․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 210 կմ հատվածում Արցախի Հանրապետության բնակիչ 47-ամյա Գենադի Հ․-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով բախվել է դիմացից համընթաց երթևեկող 19-ամյա Համելտ Ի․-ի վարած, ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված KamAZ մակնիշի ավտոմեքենային ամրակցված զինտեխնիկային։ 


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի վարորդ Գենադի Հ․-ն և նրա ուղևոր՝ Արցախի Հանրապետության քաղաքացի 44-ամյա Դավիթ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։


Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, KamAZ-ի վարորդը և օպերատիվորեն ժամանած «Սիսիան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։


Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարույթ իրականացնող ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։ 


Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։


Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։




Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Նյութի աղբյուր` shamshyan.com

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր