Վերջին լուրեր:
Աշխատանքային այցով գտնվում եմ Սյունիքի մարզում։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի և համայնքապետերի ուղեկցությամբ դիտարկել ենք Սյունիքում պետական բյուջեի միջոցներով կառուցվող ճանապարհահատվածները։
Մասնավորապես, ծանոթացել եմ Շամբ-Լծեն, Տաթև-Լծեն, Տանձավեր-Շուռնուխ, Քաշունի-Բարձրավան, Խոտ-Որոտան և Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածներում իրականացված աշխատանքներին։
Նշված ճանապարհահատվածներից մի մասում շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, մնացած մասում ճանապարհների կառուցման, վերակառուցման և նորոգման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:














Գնել Սանոսյան













