Սյունիք
2 309

Սյունիքում բախվել են Mercedes Sprinter-ն ու իրանական համարանիշներով Scania-ն, վերջինս կողաշրջվել է, Mercedes-ն էլ հայտնվել է ճանապարհի եզրին առկա փոսում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 173 կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter-ը և իրանական համարանիշներով Scania մակնիշի բեռնատարը։ 

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ Իսկ Scania-ն կողաշրջվել է, Mercedes Sprinter-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի եզրին առկա փոսում։ 

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

 Տեղում աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարույթ իրականանցնող ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանը։

 Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ 




Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

© shamshyan.com

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր