Սյունիք / Կապան / Գորիս
2 073

Գորիսի «Ծիածան» խանութ-սրահը հանդես է գալիս նոր ու շահավետ առաջարկներով. ապառիկ կարող են ձևակերպել նաև արցախցիները



Գորիս քաղաքի Գուսան Աշոտի 32/3 հասցեում գործող «Ծիածան» խանութ-սրահն իր հարկի տակ է մեկտեղել ոչ միայն տան կառուցման, կահավորման համար անհրաժեշտ գրեթե բոլոր ապրանքատեսակները՝ բարձրորակ ու մատչելի գներով, այլ նաև անհատական մոտեցումն ու հարմարավետ սպասարկումը յուրաքանչյուր գնորդի համար։




Որակի ու վստահության խորհրդանիշ հանդիսացող ժամանակակից ապրանքանիշների տեսականու ընդգրկմամբ, խանութ-սրահն ունի մասնագիտացված 5 բաժին՝ շինանյութի և շինարարական պարագաների, տեխնիկայի, կահույքի, սպասքի, կենցաղային և տնտեսական իրերի: Այստեղ համապատասխան բաժնում կարելի է գտնել սեփական երազանքի տան կառուցման, ինտերիերի ձևավորման ու ընտանեկան տաքուկ անկյան կահավորման համար անհրաժեշտն ու որակյալը:

Ընդ որում՝ այդ ջերմ օջախի մթնոլորտն ու զգացողությունը կարող է սկիզբ առնել հենց «Ծիածան»-ի՝ համապատասխան ձևավորում ունեցող սրահներից, որոնք հիշեցնում են մի մեծ և հյուրընկալ տուն, որտեղ կարելի է ձեռք բերել սկսած շինարարական առաջին անհրաժեշտության գործիքներից ու շինանյութից, մինչև տան ամենադասական ու բարձրաճաշակ ինտերիերի ձևավորման համար անհրաժեշտ ապրանք ու կենցաղային տեխնիկա՝ ընդհուպ ռոբոտ-փոշեկուլ:

Ինչպես հայտնում են «Ծիածան» խանութ-սրահից՝  դեկտեմբերի 1-ից 31-ը 20 հազար դրամ  և ավելի մեծ գումարի գնումներ կատարելու դեպքում կտրամադրվի նվերների խաղարկությանը մասնակցելու կտրոն:
«Ծիածան»-ի 13-ամյակի առթիվ խաղարկվելու են «iPhone 13 pro» հեռախոս և այլ արժեքավոր նվերներ: Մասնակցության կտրոնը  տրամարդվում է այդ թվում  ապառիկ գնումներ կատարելիս:

Խանութ-սրահը համագործակցում է Հայաստանի հետևյալ բանկերի հետ՝ «Ամերիաբանկ», «ՎՏԲ-Հայաստան բանկ», «Յունիբանկ», «Հայէկոնոմբանկ» և «ԱԿԲԱ բանկ»: Ապառիկ կարող են ձևակերպել 20 տարին լրացած անձինք: Ի պատասխան մեր ճշտող հարցին՝ խանութ-սրահից իրազեկեցին, որ ապառիկով գնումներ կատարելու հնարավորություն ունեն նաև Արցախի Հանրապետության՝ 21 տարին լրացած քաղաքացիները:

Ապառիկը ձևակերպվում է 26 հազար դրամից մինչև 5 միլիոն դրամի չափով, իսկ ձևակերպման համար պահանջվող փաստաթղթերն են՝ անձնագիր և սոցիալական քարտ կամ ID քարտ, ուժային համակարգում ծառայողների դեպքում՝ նաև ծառայողական վկայական։
Գորիսի «Ծիածան» խանութ-սրահը, կարևորելով գնորդների համար հարմարավետ պայմանների ստեղծումը, ընձեռնում է նաև առցանց (օնլայն) պատվերներ կատարելու հնարավորություն. մինչև կայքի գործարկումը, պատվերները ընդունվում և գրանցվում են խանութ-սրահի պաշտոնական ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերի կամ հեռախոսազանգի միջոցով՝ զանգահարելով (093)-00-05-77, (043)-44-00-40 հեռախոսահամարներով:



Առաքումները Սյունիքի մարզում և Արցախում անվճար են իրականացվում:



Նշենք, որ «Ծիածան» ընկերությունը համագործակցություն է սկսում SYUNIK.INFO-ի հետ, և այսուհետ կայքը պարբերաբար կանդրադառնա ընկերության նոր ու շահավետ առաջարկներին:
ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր