Վերջին լուրեր:
Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԱԻՆ ՓԾ Սյունիքի ՄՓՎ ենթակա ստորաբաժանումները արգելափակումից դուրս են բերել ընդհանուր առմամբ թվով 268 ավտոմեքենա, 375 քաղաքացու՝ հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին ցուցաբերվել է համապատասխան օգնություն, Սիսիանի ՃՇՇ-ի և ՃՈ-ի աշխատակիցների հետ համատեղ 400 ավտոմեքենա է դուրս բերվել խցանումից:
Մասնավորապես՝
Կապանի ՀՓՋ-ն 1 ավտոմեքենա է դուրս բերել արգելափակումից և 13 քաղաքացու ցուցաբերել է համապատասխան օգնություն:
Կապանի ՀՓՋ-ի Աղվանիի հենակետը 113 ավտոմեքենա է դուրս բերել արգելափակումից և 67 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Քաջարանի ՀՓՋ-ն 2 ավտոմեքենա է դուրս բերել արգելափակումից և 3 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Գորիսի ՀՓՋ-ի Շինուհայրի հենակետը 127 ավտոմեքենա է դուրս բերել արգելափակումից և 248 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Սիսիանի ՀՓՋ-ի Գորհայքի հենակետը 25 ավտոմեքենա է դուրս բերել արգելափակումից և 44 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն ու Սիսիանի ՃՇՇ-ի և ՃՈ-ի աշխատակիցների հետ համատեղ 400 ավտոմեքենա է դուրս բերվել խցանումից:













