Սյունիք
306

Սյունիքի մարզի նկատմամբ որևէ պետություն չպետք է ունենա որևէ նկրտում․ Իրանի դեսպան


Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթություն են, այսօր ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հանդիպման ժամանակ։

Դեսպանը վերահաստատել է Իրանի համար Սյունիքի մարզի կարևորությունն ու ընդգծել, որ մարզի նկատմամբ որևէ պետություն չպետք է ունենա որևէ նկրտում:

Թեհրանը շարունակում է կտրուկ դեմ արտահայտվել Սյունիքով միջանցք  պահանջելու Ադրբեջանի հայտարարություններին։ Սյունիքում, Իրանի գլխավոր հյուպատոսության բացման ժամանակ, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր՝ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։

Azatutyun.am

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր