Սյունիք
1 146

Սյունիքի մարզի բնակիչը Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր


Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արթուր Հ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98 կմ հատվածում հետընթաց կատարելիս, անզգուշաբար մի քանի պտույտ շրջվել ու կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արթուր Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։


Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։


Ժամանել են նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։ 


Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։


Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։



Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութի աղբյուր՝ shamshyan.com

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր