Սյունիք
123

ԶՊՄԿ-ն փորձության այս ժամին իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել Սյունիքի մարզին


Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանում հյուրընկալել է «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյին ու «ԶՊՄԿ» ՓԲԸ ղեկավար կազմի անդամներին։

Պարոն Խուդոլիյն իր ու ընկերության պատրաստակամությունն է հայտնել դժվարին այս օրերում ամեն կերպ ու բազմաբնույթ հարցերում աջակցելու մարզին եւ առաջացած հրատապ խնդիրների լուծմանը։ 

Մարզպետն իր հերթին շնորհակալություն է հայտնել նրան, ինչպես նաեւ «ԶՊՄԿ» ՓԲԸ ղեկավարությանը մինչ այժմ՝ թե՛ խաղաղ եւ թե՛ ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պայմաններում ցուցաբերած աջակցության, օգնելու ներկայիս պատրաստակամության, մարզային իշխանության հետ սերտ համագործակցության համար։ 

Սյունիքի մարզպետարանի էջից

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր