Սյունիք
14 484

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 26-ամյա վարորդը Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

 

Ժամը 17:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Գարեգին Գ.-ն՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 357 կմ հատվածում, ըստ նախնական տեղեկությունների, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ճանապարհի ձախ կողնակում և մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորակում:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գարեգին Գ.-ն և ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Հրաչյա Գ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի տարածաշրջանի բժշկական կենտրոն:

 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

 

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր Կարապետյանի գլխավորությամբ:

 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառաարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

 


Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Նյութի աղբյուր` Shamshyan.com

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր