Սյունիք / Գորիս / Սիսիան / Տաթև
917

Փրկարարներն Սյունիքում արգելափակումից դուրս են բերել մեծ թվով տրանսպորտային միջոցներ


Մարտի 20-ին, ժամը 10։07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 16-րդ կմ-ում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Շինուհայրի և Շուռնուխի առաջնային օգնության կետերից երկու մարտական հաշվարկ։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 125 ավտոմեքենա և 245 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Մարտի 20-ին, ժամը 10:16-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 16։30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 1 ավտոբուս, 2 բեռնատար, 9 մարդատար ավտոմեքենա և 43 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

ԱԻՆ

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր