Սյունիք
208

Սյունիքում արվածքներ ստացած զինվորի կյանքը չի հաջողվել փրկել․ Factor.am


Հուլիսի 17-ին զորամասում ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներ ստացած զինծառայողը մահացել է։ Տեղեկությունը Factor․am-ին հայտնել են Այրվածքաբանության ազգային կենտրոնից։


Հիշեցնենք, որ պատահարի մասին երեկ հաղորդագրություն էր տարածել ՊՆ-ն, որում, մասնավորապես, ասվում էր․


«Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը։ Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում»։


Դեռ երեկ զինվորի վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր։ Փաստորեն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։  Թե ինչ հանգամանքներում է զինվորը այրվածքներ ստացել՝ ՊՆ-ն պարզաբանում չի տարածել։

Factor.am

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր