Կառավարության որշմամբ Ազգային անվտանգության ծառայությանը Սյունքի մարզի Գորիս-Խնձորեսկ մայրուղու հարևանությամբ 10 հեկտար մակերեսով հողատարածք կհատկացվի: Հողամասի ընդհանուր արժեքը շուրր 200 մլն դրամ է :
Այս որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության վաղվա նիստի չզեկուցվող հարցերի ցանկում: Հիմնավորման մեջ նշված է, որ Ագգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը, իսկ այդ նպատակով անհրաժեշտ է ԱԱԾ սահմանապահ զորքերում իրականացնել բարեփոխումներ:
Նախատեսվում է սահմանապահ զորքերի անձնակազմի թվի ավելացում, զորքի համար մշտական տեղակայման վայրերի կառուցում, պետական սահմանի ինժեներական կահավորում:
Նարեկ Կիրակոսյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ © factor.am













