Սյունիք / Սիսիան
593

Սյունիքում կանցկացվի առաջին հայ-իրանական խոհարարական փառատոնը


Այսօրինակ միջոցառումները նպաստում են հայկական ավանդական խոհանոցի հանրահռչակմանն ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Հայաստանն ու Իրանը որոշել են խոհարարական համատեղ փառատոն անցկացնել։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց փառատոնի կազմակերպիչներից մեկը` «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ»-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, միջոցառումը կանցկացվի Սիսիանում (Սյունիքի մարզ) այս տարվա օգոստոսի 10-11-ը։

Արիական խոհանոցի համատեղ փառատոնի անցկացման շուրջ բանակցությունները սկսվել էին դեռ 2021 թվականին։ Գաղափարը հայկական կողմինն է և միտված է երկու երկրներում դեռ հեթանոսական ժամանակներից հայտնի տոնական ուտեստների և ավանդույթների հանրահռչակմանը։

«Տոնը նվիրված է հայոց ազգային ինքնության օրվան։ Եվ պատահական չէ, որ այն անցկացվում է Սիսիանում, որի կողքին է գտնվում Քարահունջ հնագույն մեգալիթյան համալիրը», – ասաց Մամուլյանը։

Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը փառատոնի մասնակիցները կհավաքվեն Քարահունջում (Զորաց քարեր)` տոնը նշելու։ Մամուլյանն ընդգծեց, որ փառատոնին ներկայացված կլինեն ուրարտական և աքեմենյան (պարսկական) խոհանոցները։

Համակարգողները կլինեն Սյունիքի մարզային վարչակազմի ներկայացուցիչներն ու Հայաստանում Իրանի դեսպանատունը։ Նախնական պայմանավորվածության համաձայն` միջոցառումը հաջորդաբար կանցկացվի Հայաստանում և Իրանում։

armeniasputnik.am

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր