Սյունիք
8 262

Խոշոր ավտովթար. Սյունիքի մարզի բնակիչը «Կամազ»-ով բախվել է «Սկանիա»-ին


Երեկ՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 116 կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 62-ամյա Արամ Մ-ի վարած «Սկանիա» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ՝ 57-ամյա Սամվել Մ-ի վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենան։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սամվել Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։


Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրարարները Սամվել Մ-ին դուրս են բերել արգելափակված ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն շտապօգնության ավտոմեքենային։ 


Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։


Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ 


Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։  


Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հեթապահ հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։ 


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Սկանիա»-ն հաշվառված է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հաշվեկշռում, իսկ «Կամազ»-ը՝ «ԷՅ ՋԻ Լոգիստիկս» ՍՊԸ հաշվեկշռում։ 


Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութի աղբյուր` Shamshyan.com

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր