Մինչև Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի վերելակը 8-րդ հարկ կբարձրանար՝ հասցրինք զրույցի բռնվել Շիրակի և Լոռու մարզերի բնակիչների հետ, որոնք առավոտյան 5-ին դեպի Երևան էին շարժվել, որ հասցնեին ժամը 9-ին հիվանդանոցում լինել։
Մեր զրուցակիցների՝ ճիշտ ժամանակին հիվանդանոց ժամանելը դեռ չէր երաշխավորում, որ նրանք նույն օրը կստանան անհրաժեշտ բուժսպասարկումը։
«Դու գիտես մարզերո՞ւմ ա մենակ վատ, ստեղ էլ ա վատ, սպասարկում չկա, խայտառակ վիճակ ա։ Մենք առավոտը ժամը 9-ից ստեղ ենք ու դեռ որոշում չի կայացվել, դեռ չգիտենք՝ կգնանք, թե կմնանք Երևանում»,- ասում է տղամարդը։Հարցին, թե այստեղ մնալու տեղ ունեն արդյոք, ծիծաղով ասացին՝ հա, մեքենայի մեջ։Մարզային բնակավայրերում մի շարք բժշկական ախտորոշիչ հետազոտություններ ուղղակի չեն արվում՝ սարքերի և բուժանձնակազմի բացակայության պատճառով։ Մարզաբնակները բուժսպասարկում ստանալու նպատակով հաճախ ստիպված են իրենց հեռավոր մարզից հասնել Երևանի բժշկական կենտրոններ (այսուհետ՝ ԲԿ-ներ), ինչն էլ տեղափոխման և կեցության հետ կապված հավելյալ ծախս և դժվարություն է առաջացնում մարդկանց համար։
Շարունակությունն այստեղ՝ mediafactory.am













