Սյունիք / Կապան
6 103

Ավտովթար Սյունիքի մարզում. 33-ամյա վարորդը ցեմենտի հումքով բարձված КамАЗ-ով բախվել է գազատար խողովակներին ու կողաշրջվել. նրան առաջինը օգնության են հասել ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի կազմում: Ժամը 10:25-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 33-ամյա Մարութ Հայրապետյանը իր վարած КамАЗ մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 298.3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:


Վարորդին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանն ու նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արմեն Սարգսյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ КамАЗ-ը բարձված է եղել ցեմենտի հումքով:


Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Կապանի գազի հաշվիչ կայանի վթարավերականգնողական բաժնի աշխատակիցները, ովքեր ձեռնարկել են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարը արագ վերացնելու ուղղությամբ:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Նյութի աղբյուր` Shamshyan.com

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր