Սյունիք / Կապան / Մեղրի
178

Ամառը թեժանում է, Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կմոտենա +40–ին. եղանակի տեսություն


Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում մինչև հունիսի 9-ը ամեն օր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն այսօր աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Սյունիքի հովիտներում այսօր կդիտվի +39 աստիճան տաքություն։

Երևան քաղաքում հունիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 8-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում ջերմաաստիճանն այսօր ցերեկային ժամերին կհասնի +37–ի։

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր