Սյունիք / Գորիս
1 508

Ձերբակալվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը


«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին:

Մեզ չհաջողվեց պարզել, սակայն, թե ի՞նչ հիմքով է Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել:

Նշենք, որ Սյունիքի նախկին մարզպետի որդին ևս այս օրերին ակտիվ կերպով մասնակցում էր ընդդիմության կազմակերպած ակցիաներին և հանրահավաքներին:

Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է նաև Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տղային՝ Հայկ Սարգսյանին:

«Հայկական ժամանակ»

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր