Սյունիք / Գորիս
914

Սյունիքի այլընտրանքային ճանապարհը չի փլուզվել


Այսօր «Հրապարակ» կայքը նյութ է հրապարակել, ըստ որի «Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլուզվել է»։


Հարկ ենք համարում պարզաբանել, որ Սյունիքի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի, ճանապարհի որևէ հատվածում փլուզում տեղի չի ունեցել։ 


Տեսանյութում պատկերված քարաթափումը տեղի է ունեցել Խոտ-Որոտան նոր կառուցվող ճանապարհին, որտեղ ներկայում հողային աշխատանքներ են կատարվում, և նման դեպքերը բնական են։ 


Նշված Խոտ-Որոտան ճանապարհահատվածի ասֆալտապատումը նախատեսված է աշնանը։


Այս պահին աշխատանքներ են տարվում փլուզված զանգվածը հեռացնելու ուղղությամբ։ 


Քիչ անց ճանապարհահատվածն անցանելի կլինի։



Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր