Սյունիք
419

Ինչ կենսագրություն ունի Սյունիքի նորանշանակ մարզպետը


Մարտի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ազատվեց պաշտոնից և Սյունիքի մարզպետ նշանակեց իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին:


Ղուկասյանը վարչապետի խորհրդականի պաշտոնին նշանակվել էր 2019 թվականի օգոստոսի 20-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի հունվարի 17-ի որոշման համաձայն էլ Ռոբերտ Ղուկասյանին նշանակվել էր Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:


Նշենք, որ սոցիալական ձեռնարակտերերի շրջանում նա հայտնի է «Կալավանի Ռոբերտ» անվամբ

SYUNIK.INFO-ն ներկայացնում է նորանշանակ մարզպետի կենսագրությունը:


Ռոբերտ Ղուկասյանը ծնվել է 1980թ.-ի դեկտեմբերի 27-ին, Սումգայիթում։

Կրթություն

2002-2007թթ.- Խ. Աբովյանի Անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, կենսաբանության ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն
2002թթ. Կալավանի համայնքապետարան, աշխատակազմի քարտուղար
2013-2019թթ. Թայմ Լենդ Հիմնադրամի հիմնադիր տնօրեն
2017-2018թթ. Ճամբարակի համայնքապետարան, համայնքի ղեկավարի օգնական, խորհրդական


2019-2022թթ. – վարչապետի խորհրդական

2022թ. մարտի 3-ին նշանակվել է Սյունիքի մարզպետ


Այլ տվյալներ

2004-2018թթ.- հնագետ, հնակենդանաբան, միջազգային արշավախմբեր (Հայաստան, ԱՄԷ, Օման, Գերմանիա)

2008թ.- մասնագիտական վերապատրաստում Լիոն, Ֆրանսիա, 2009-2010թթ. Գիտական հետազոտություներ Թուբինգեն, Գերմանիա


Ավելի քան 30 գիտական հոդվածների համահեղինակ է: 1998-2000թթ. Ծառայել է ՀՀ զինված ուժերում: Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների: 2017թ. Սեպտեմբերի 21-ին պարգևատրվել է երախտագիտության մեդալով:

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 երեխա:

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր