Սյունիք
716

Մենք ուզում ենք աջակցել Սյունիքի մարզին տարբեր ոլորտներում. ԵՄ դեսպան


Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ ԵՄ կողմից Հայաստանին հատկացվող ֆինանսական աջակցությանը՝ նշելով, որ այս ներդրումների ծրագիրն առաջարկություն է Հայաստանին։

«Մենք ուզում ենք Հայաստանին աջակցել և տնտեսական առումով, ինչպես նաև զարգացման հարցում»,- նշեց դեսպանը։ Նա շեշտեց Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերը։ «Մենք ուզում ենք աջակցել Սյունիքի մարզին տարբեր ոլորտներում։ Սա ոչ միայն ճանապարհներն են, այլև հնարավորություններ են նաև մարզի կրթական համակարգի համար։ Իհարկե, այս ամենը կախված է այն պայմանագրից, որը կնքվելու է, բայց մենք ուզում ենք հաջողության հասնել։ Մենք բավական ժամանակ ունենք այս ամենը նորից քննարկելու և իրականացնելու։ Ինչո՞ւ է Սյունիքը մեզ համար կարևոր, երբ այդ հարցը տվեցիք ինձ, ես կասեմ ձեզ՝ անցած տարի ԵՄ անդամ երկրների բոլոր դեսպաններն այցելեցին Սյունիք՝ դիտարկելու ընդհանրապես իրավիճակը։ Մենք չենք կարող այս ամենը քննարկել Ադրբեջանի հետ, բայց մենք կարող ենք աջակցել ձեզ՝ դյուրացնել այս բանակցությունները։ Մենք ունենք Շառլ Միշելի նամակը՝ Ալիևին և Փաշինյանին, որտեղ մենք առաջարկում ենք մեր լավ ծառայությունները։ Սա կարող է լինել փորձագիտական կամ այլ աջակցություն։ Իհարկե, քննարկումները շարունակվում են, և ես կարծում եմ, որ այդ ամենը կբերի դրական արդյունքների»,- ասաց նա։

Նյութի աղբյուր՝ www.lragir.am

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր