Սյունիք / Կապան / Գորիս / Սիսիան / Քաջարան / Մեղրի / Տաթև / Տեղ
223

Սյունիքում շաբաթօրյակին մասնակցել է մոտ 10500 մարդ. Սյունիքի մարզպետարան


Ապրիլի 30-ին Սյունիքի մարզն ակտիվորեն մասնակցել է հանրապետությունում հայտարարված համապետական շաբաթօրյակին։
Ըստ ամփոփված տվյալների՝ շաբաթօրյակին մասնակցել է 267 կազմակերպություն,  մոտ 10500 մարդ, 190 միավոր մեքենա-մեխանիզմ, օգտագործվել է 3790 գործիք:
Մարզի ողջ տարածքում իրականացվել են մաքրման, բարեկարգման, չարտոնված աղբատեղերի վերացման, ծառատնկման, կուտակված աղբի տեղափոխման ու այլ աշխատանքներ։
Մարզի համայնքների ղեկավարներին տրամադրվել էր համապետական շաբաթօրյակի գործողությունների պլանի ձեւաչափը, բնական ու պատմական՝  աղտոտվածության տեսանկյունից առավել խոցելի հուշարձանների եւ զբոսաշրջային այցելավայրերի, պատմամշակութային տարածքների ցանկը, առաջարկվել կատարել տարածքների կցագրման աշխատանքներ: Մայրուղիների մաքրությունն ապահովելու նպատակով դրանք սահմանազատվել էին ըստ համայնքների, նշանակվել պատասխանատուներ: Իրականացվող աշխատանքներում անհրաժեշտ մարդկային ներուժ ապահովելու նպատակով համակարգվել է մարզի կրթական հաստատությունների,  ուժային կառույցների եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ներգրավվածության աշխատանքը:
Համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրվել էր նաեւ ճամփեզրերի եւ գետերի հուներում առկա պլաստիկ աղբի ու այլ  բերվածքների մասնակի մաքրման աշխատանքներին:
Բոլոր աշխատանքները կատարվել են պատշաճ մակարդակով։


ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր